«Ֆեյքապետ մեզ պետք չի». Բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ

Սյունիքի մարզում նույն վիշտն է, ինչ բոլոր տեղերում՝ այն տարբերությամբ, որ Սյունիքի մարզն անմիջական մասնակցություն է ունեցել պատերազմական գորոծողություններին,  թիկունքային աշխատանքներում: Ազգային ժողովի մուտքի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ տրամադրություններ կան Սյունիքի մարզում, Ձեզ ընտրող քաղաքացիները դժգոհություններ չե՞ն հայտնել:

Պատգամավորը հավելեց, որ Սյունիքի մարզի առանձին ինքնապաշտպանական ստորաբաժանումներ հիանալի կազմակերպվել են ու կատարել  իրենց առջև դրված խնդիրները. «Սյունիքի մարզը այս պահի դրությամբ ամենածանրաբեռնված մարզն է՝ հատկապես  Գորիս և Կապան՝ փախստականների սպասարկման, նրանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ:  Սյունիքն այն մարզն է, որ չի բարձրաձայնում ավելին, քան գործ է անում: Սյունիքի մարզը ես երբեմն չեմ տարբերել Արցախից, իրականում կապը էնքան սերտ էր և՛ տարածքային, և՛ դեմոգրաֆիկ»:

Արմեն Խաչատրյանը, դիմելով ցույցի մասնակիցներին՝ ասաց. «Ես պատրաստ եմ ձեզ հետ հանդիպել, քննարկել, եթե ճանապարհները կան, ուղիներ կան, տեսլականներ կան…»:

«Ձեր հանդիպման օրակարգում կարո՞ղ է լինել Նիկոլ Փաշինյանի հեռացումը»,- արձագանքեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Մեկ այլ մասնակից էլ պատգամավորին առաջարկեց միանալ ժողովրդին. «Դուք համակարգի աշխատող եք եղել, սպայի պատիվ ունեք, ուղղակի միացեք ժողովրդին, ռազմական դրությունը վերացրեք»:

«Իմքայլական» պատգամավորը հակադարձեց. «Ես ժողովրդից երբեք մի մետր այն կողմ գնացած չկամ, ամբողջ կյանք, անգամ, երբ ոստիկանությունում եմ եղել»:

«Մեր Գերագույն գլխավոր հրամանատարը ինքն է, թող գնա: Մարդը պետք է գոնե  ֆեյքապետից հրամանատարի վերածվի: Ֆեյքապետ մեզ պետք չի»,- ասացին ցուցարարները:

Նրանք նշեցին, որ համամիտ չեն հնչող բոլոր կարծիքներին, թե մեր պարտության մեջ արտաքին պատճառներն կան, և հակադարձեցին.

«Մեր հայկական զինված ուժերի կանոնական բանակից չեն մասնակցել, կորպուսներն ամբողջությամբ չեն  ներգրավվել պատերազմում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս