Բաժիններ՝

Ոստիկանական ուժերի կենտրոնացում Երևանում. ի՞նչ է ֆիքսել 168.am-ի տեսախցիկը

168.am-ի լրագրողի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են  Ազգային ժողովի (ԱԺ) դիմացի մուտքի հատվածից 8 ավտոբուս Բաղրամյան պողոտայով դեպի Կենտրոն շարժվում, ուր արդեն տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքը:

ԱԺ Դեմիիրճյան փողոցին հարող մուտքի շրջակայքն էլ, որտեղով ելումուտ են անում պատգամավորները, պատված է փշալարերով: Իրականացվում է նաև ուժեղացված ծառայություն:

Ավտոբուսներով զորք է բերված նաև Կոնդի Կառավարական ամառանոցների մոտ:

Փշալարարերով են պատել նաև դեպի Կառավարական առանձնատներ տանող ճանապարհասկզբի դարպասի վերևի հատվածը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս