Ռոբերտ Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանը, Վլադիմիր Հակոբյանն ընդամենը մեկ միավոր են զիջում առաջատարներին. Չիգորինի հուշամրցաշար
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/thumb325_20121027110340777.jpg)
Ռոբերտ Հովհաննիսյանը, Ավետիք Գրիգորյանը, Վլադիմիր Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում հինգ տուրից հետո վաստակել են 4-ական միավոր: Նրանք մեկ միավորով են ետ մնում առաջատարներից` ռուսաստանցիներ Ալեքսանդր Շիմանովից եւ Անտոն Դեմչենկոյից :
Արթուր Գաբրիելյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Զավեն Անդրիասյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը, Նիկիտա Մատինյանը, Գոռ Հայրապետյանը վաստակել են 3,5-ական միավոր:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը