Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյան՝ Գովերլայի հետ խաղի մասին

Երեկ Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Գովերլա» – «Շախտյոր» խաղից հետո (1։4) հյուրերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Դոնեցկի ակումբի կայքի հարցերին։ Հիշեցնենք, որ այդ խաղում Մխիթարյանը չի կարողացել իրացնել 11-մետրանոց հարված։

-Հենրիխ, թիմը տարբեր կերպ հանդես եկավ երկու խաղակեսերում։ Ո՞րն է դրա պատճառը։

-Կարելի է ասել, որ առաջին կեսում մեր խաղն այնքան էլ չէր ստացվում, քանի որ դանդաղ էինք գործում, չէինք կարողաում ազատ տարածություններ գտնել, որպեսզի վերջին փոխանցումը կատարենք։ Երկրորդ խաղակեսում ամեն ինչ ավելի լավ էր ստացվում։ Ավելի արագ էինք գործում, մրցակցի դարպասների մոտ վտանգավոր պահեր ստեղծելու ավելի շատ ժամանակ ունեինք։

-Արդյոք անսպասելի էր մրցակցի նման մեկնարկը։

-«Գովերլան» շատ լավ խաղաց։ Կարծում եմ նրանք լավ ուսումնասիրել էին մեզ։ Ընդմիջումից հետ ուժգորոդցիները սկսեցին ավելի հարձակողական ֆուտբոլ ցուցադրել, հնարավոր է՝ պատճառն այն էր, որ խաղում էին սեփական հարկի տակ։ Իսկ մենք օգտվեցինք դրանից, և կարողացանք ավելի շատ պահեր ստեղծել։

-Որոշ ֆուտբոլիստներ նշում էին Ուժգորոդի մարզադաշտի խոտածածկի վատ վիճակը։ Ի՞նչ կասես այդ կապակցությամբ։

-Եթե անկեղծ, ապա մենք չպետք է մտածենք խաղադաշտի որակի մասին։ Հասկանալի է, որ վատ խոտածածկի վրա դժվար է լավ խաղ ցուցադրել։ Սակայն եթե մենք մեր ֆուտբոլը ցուցադրենք, ապա կարծում եմ՝ այդ գործոնը չպետք է մեզ խանգարի։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս