ՍԴ տնտեսումների մասին
Դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ սահմանադրական դատարանի այն ժամանակվա աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Facebook սոցիալական ցանցի էր էջում տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմը 2020 թվականի ՀՀ պետական բյուջեով Սահմանադրական դատարանին հատկացված միջոցների խնայողություններից և տնտեսումներից 34 մլն դրամ վերադարձրել է ՀՀ պետական բյուջե՝ ռազմական դրության պայմաններում պետական այլ առաջնահերթ կարիքների ֆինանսավորման նպատակով։
Սահմանադրական դատարանի նոր նախագահն իր «հեղափոխական» թիմով՝ նոր աշխատակազմի ղեկավարի և ՀԱԿ կուսակցության քաղաքական ակտիվիստ մամուլի խոսնակի հետ, մամուլում իրենց հասցեին շրջանառվող խայտառակությունների ֆոնին, որոշել են ինչ-որ դրական բան մտածել աչքի ընկնելու համար ու պարզվել է, որ իրենց դրական կարող է բնութագրել միայն նախկինների աշխատանքը։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանի կայքում և Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում 2020 թվականի նոյեմբերի 5-ին տեղեկություն է հրապարակվել, որ 2020 թվականի հոկտեմբեր ամսին Սահմանադրական դատարանը ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդ է ուղղել 34 մլն դրամ, որը գոյացել է 2020 թվականի բյուջեով նախատեսված, սակայն դեռևս փաստացի չֆինանսավորված ծախսերի օպտիմալացման արդյունքում։ Սահմանադրական դատարանը ոչ թե նոր փոխանցում է արել, այլ ընդամենը պատրաստակամություն է հայտնել պետական բյուջե փոխանցել հավելյալ 9 մլն դրամ, որը կազմում է նախորդ փոխանցման ընդամենը 26%-ը։ Ընդ որում` այդ տնտեսված միջոցներն առկա էին նաև նախկինում և պլանավորվել էին բյուջե վերադարձվել 2020 թվականի դեկտեմբերին՝ Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով։
Փաստորեն, արդեն իսկ պարզ է, որ ՍԴ նոր ղեկավարությունը, եթե որևէ հարցում հպարտանալու առիթ հորինի, ապա դա պետք է լինի նախորդների լավ աշխատանքի մնացորդները։