Լևոն Երանոսյանն անհետացել է

Այսօր լուր տարածվեց, որ Արցախ գնալու ճանապարհին ձերբակալվել է Լևոն Երանոսյանը՝ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարը: «Հրապարակի» աղբյուրը նշել էր, որ Երանոսյանը ձերբակալվել է «դավաճանների» դեմ գործի շրջանակներում»:

168.am-ի հետ զրույցում Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանն, ի պատասխան մեր հարցերին, թե որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում և ի՞նչ գործի շրջանակներում է ձերբակալվել Ոստիկանության ներքին գործերի նախկին հրամանատարը, ասաց, որ հաճույքով կպատասխաներ մեր հարցերին, բայց որևէ տեղեկություն չունի, չգիտի անգամ, թե այս պահին որտեղ է իր վստահորդը:

168.am-ը կապ հաստատեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Քննչական կոմիտեի և Հատուկ քննչական ծառայության հետ՝ նրանց բոլորին ուղղելով նույն հարցերը:

Բոլոր կառույցներից էլ մեզ տեղեկացրին, որ որևէ առնչություն չունեն Լևոն Երանոսյանին ձերբակալելու լուրի հետ:

Մենք փորձեցինք Լևոն Երանոսյանին փնտրել նաև Արցախի Հանրապետության ուժային կառույցներում:

Արցախի ԱԱԾ-ից մեզ պատասխանեցին, որ Լևոն Երանոսյանից որևէ տեղեկություն չունեն:

Արցախի Հանրապետության ոստիկանությունից էլ մեզ տեղեկացրին, որ նման ազգանունով անձ ԱՀ ոստիկանության կողմից ձերբակալված չէ:

168.am-ը զարգացումների վերաբերյալ կտեղեկացնի հաջորդիվ:

Տեսանյութեր

Լրահոս