«Մամ, ի՞նչ կա, ո՞նց ես, լավ, կանչում են, գնում եմ». 18-ամյա Սասունը վերջին անգամ մոր հետ է խոսել

«Սասունը Կապան քաղաքից էր, ապրում էր ծնողների, տատիկ-պապիկի հետ, ունի իրենից փոքր քույր և եղբայր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց սահմանում զոհված 18-ամյա Սասուն Գրենիկի Ներսիսյանի մորեղբոր տղան՝ Էդգարը:

«Մինչև բանակ զորակոչվելը քոլեջում էր սովորում, բացի այդ՝ աշխատում էր, վարսավիր էր, ինքն իրեն պահում էր: Վերջին անգամ տուն էր զանգել սեպտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:40, ասել էր՝ մամ, ի՞նչ կա, ո՞նց ես, լավ, կանչում են, գնում եմ»,- ասաց զոհված զինծառայողի մորեղբոր տղան:

Նա նաև հավելեց, որ Սասունին հուղարկավորել են Կապանում:

Հիշեցնենք, որ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում 150-ից ավելի հայորդիներ են նահատակվել, որոնց թվում նաև 18-ամյա Սասուն Ներսիսյանն է:

Տեսանյութեր

Լրահոս