«Երբ Բաքու սկսեն հազարավոր դագաղներ մտնել, հանրությունը կսկսի պահանջել, որ դադարեցվի արյունահեղությունը». Արմինե Ադիբեկյան

«Դժվարանում եմ ասել՝ ինչ նկատի ուներ Մակրոնը, բայց իմ պատկերացմամբ, հավանաբար, հաշվի առնելով, որ ֆրոնտում որոշակի փոփոխություններ կարող է տեղի ունեցած լինեն, ֆիքսվելու է այդ դրվածքը, և դրանից հետո կողմերը վերսկսեն բանակցությունները նոր կետից: Բայց կրկնում եմ՝ դա իմ պատկերացումն է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:

Հիշեցնենք, որ  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հաջող հեռախոսազրույց է անցկացրել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ:

168.am-ն Արմինե Ադիբեկյանից նաև հետաքրքրվեց, թե ո՞ր դեպքում Ադրբեջանը կդադարեցնի իր իսկ սկսած պատերազմը:

«Երբ Բաքուն սկսի հրապարակել իր մարդկային կորուստների իրական թիվը, այսինքն՝ երբ որ Բաքու սկսեն հազարավոր դագաղներ մտնել, այդ ժամանակ արդեն հանրությունը կսկսի պահանջել, որ դադարեցվի արյունահեղությունը»,- ի պատասխան՝ ասաց նա:

Նրա խոսքով՝ այս պահին ադրբեջանական հասարակությունում ոգևորություն է տիրում, նրանք պնդում են, որ պատրաստ են ցանկացած գին վճարել՝ իրենց նպատակին հասնելու համար, բայց դա, ըստ նրա՝ տիրելու է մինչև այն վայրկյանը, երբ առաջին զոհերը մտնեն Բաքու. «Դրա համար նախ՝ իշխանությունները հատուկ չեն հրապարակում իրական թիվը, և հասարակությունն էլ պատրաստ չէ իմանալ, թե կոնկրետ ինչ գին են նրանք վճարում այս ավանտյուրայի համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս