«Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամն ավելի խորքային դրսևորում է ստանում». Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հանրապետության նախագահը հայտարարեց, որ չի ստորագրելու այսօր Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները։

Սահմանադրության 129-րդ հոդվածի համաձայն՝
Հանրապետության նախագահը Ազգային ժողովի ընդունած օրենքը 21-օրյա ժամկետում կա՛մ ստորագրում է, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան։

Եթե Հանրապետության նախագահը 21-օրյա ժամկետում չի կատարում նշված երկու գործողություններից որևէ մեկը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ ժամկետը լրանալուց հետո հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Նշվածից բխում է, որ Ազգային ժողովի նախագահը դեռևս չի կարող ստորագրել այսօր ընդունված օրենքների նախագիծն անկախ Հանրապետության նախագահի կողմից տարածված հաղորդագրության, և պարտավոր է սպասել մինչև հուլիսի 22-ը։

Սա իր հերթին նշանակում է, որ հունիսի 22-ից Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամն ավելի խորքային դրսևորում է ստանում և դեռևս շատ խնդիրների առջև է կանգնեցնելու մեր պետությանը՝ հեռու հանգուցալուծումից»:

Տեսանյութեր

Լրահոս