Մրցաշրջանի ավարտին «Բարսելոնան» կհեռացնի Սետյենին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը հաջորդ մրցաշրջանում չի մնա ակումբում:
Goal.com-ի փոխանցմամբ, դա պայմանավորված է նրանով, որ 61-ամյա մասնագետի հարաբերությունները խաղացողների հետ այնքան էլ լավ չեն:
Թե՛ ֆուտբոլիստները, և թե՛ կատալոնական ակումբի ղեկավարությունը վստահ են, որ ավելի լավ է մրցաշրջանի ավարտին հրաժեշտ տալ Սետյենին: Դա տեղի կունենա, եթե մոտ ապագայում թիմում կտրուկ փոփոխություններ չլինեն:
Սետյենի պայմանագիրը նախատեսված է 2,5 տարի ժամկետով, բայց «Բարսայի» տնօրենների խորհրդի անդամների մեծամասնությունն արդեն որոշել է խզել պայմանագիրը: Առաջատարները հիասթափված են՝ ինչպես արդյունքից, այնպես էլ՝ թիմի խաղից և Սետյենի հայտարարություններից: Ակումբը սկսում է մտածել, որ մարզչին նշանակելը սխալ էր:
«Բարսելոնայի» խաղացողներից ոմանք չեն հասկանում Սետյենի պահանջները, մյուս խաղացողները դժգոհ են նրա մեթոդներից, և թիմի մեծ մասը բացասաբար է վերաբերվում մամուլի ասուլիսների ժամանակ մարզչի հայտարարություններին, որտեղ նա երբեմն խոսում է հատուկ խաղացողների մասին:
Եթե մրցաշրջանի վերջնամասում թիմի վիճակը ավելի վատանա, ապա «Բարսելոնան» կարող է գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել Գարսիա Պիմենտային «Բարսելոնա Բ»-ից կամ Խավիին:
Եթե Սետյենը հեռանա մինչև մրցաշրջանի ավարտը, ապա նրան կտեղեկացվի հրաժարականի մասին: Նա կարող է պահել իր պաշտոնը միայն Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակի դեպքում:
Սետյենը մրցաշրջանի ընթացքում «Բարսելոնայում» փոխարինեց Էռնեստո Վալվերդեին: Թիմը երկրորդ տեղում է Լա Լիգայում, 2 միավորով զիջում է Մադրիդի «Ռեալին»: Չեմպիոնների լիգայում կատալոնացիները 1/8 եզրափակչի առաջին խաղում ոչ-ոքի են խաղացել «Նապոլիի» հետ (1:1):
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները քննադատել են Սետյենի պահվածքը հանդերձարանում «Սելտայի» հետ խաղից հետո (2:2)
Սիրարփի Աղաբաբյան