Բացահայտվել է Դիանա Գալոյանի գաղտնի նամակը ԿԳՄՍ նախարարությանը

Նման դեպքերում մեկնաբանություններն ավելորդ են, սակայն ընդամենը կասենք, որ ռեկտորի ժ/պ Դիանա Գալոյանը ՀՊՏՀ խորհրդից գաղտնի դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով կասեցնել ՀՊՏՀ խորհրդի որոշումը: Պատկերացնո՞ւմ եք, համալսարանի բարձրագույն մարմնից գաղտնի խնդրել է կասեցնել բարձրագույն մարմնի որոշումը:

Հիշեցնենք, որ համալսարանի՝ ՊՈԱԿ կամ հիմնադրամ լինելը ֆիքսված է ՀՊՏՀ կանոնադրության առաջին կետում, իսկ ՀՊՏՀ խորհրդի լիազորությունների մեջ մտնում է կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկության ներկայացումը, այնինչ ռեկտորը, առավել ևս՝ ռեկտորի ժ/պ-ն, բնականաբար, նման լիազորություն չունի:

Իսկ դուք դեռ մտածում եք, թե ինչու և ում համար են նախարարության «մտերիմները» 1 տարի հիմնադրամի մասին խոսելուց հետո անսպասելիորեն կասեցրել հիմնադրամ դառնալու գործընթացը…

ՀՊՏՀ Ուսանողներ 

Բացահայտվել է Դ. Գալոյանի գաղտնի նամակը ԿԳՄՍ նախարարությանըՆման դեպքերում մեկնաբանություններն ավելորդ են, սակայն…

Gepostet von Հանուն Որակյալ Կրթության – For quality education am Dienstag, 30. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս