Պակիստանը խախտել է Քաշմիրում հրադադարի շուրջը Հնդկաստանի հետ համաձայնագիրը
Պակիստանցի զինծառայողները հունիսի 30-ին խախտել են Քաշմիրում հրադադարի շուրջը համաձայնագիրը եւ գնդակոծման են ենթարկել հնդկական զորքերի դիրքերը վերահսկողության գծի Նաուգանի շրջանում: Այդ մասին հաղորդել է PTI գործակալությունը:
«Երեքշաբթի օրվա առավոտյան հնդկական բանակի առաջավոր դիրքերը չհրահրված գնդակոծման են ենթարկվել Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող կողմից: Կրակ է արձակվել ականանետներով եւ հրազենով»,- հայտարարել են Հնդկաստանի զինված ուժերի Հյուսիսային հրամանատարության ներկայացուցիչները: Հնդկական կողմից բացվել է պատասխան կրակ:
Երկուստեք կորուստների մասին հաղորդումներ չեն ստացվել: Այս տարի պակիստանյան բանակը Քաշմիրում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1400 անգամ: 2019 թվականին այդ միջադեպերի թիվը հասել է 3 168-ի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: