Պուտինը, Էրդողանը և Ռոուհանին տեսակապով կքննարկեն սիրիական խնդրի կարգավորմումը
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հասան Ռոուհանին հուլիսի 1-ին տեսակապի ռեժիմով կանցկացնեն Աստանայի ձեւաչափով գագաթնաժողով սիրիական խնդրի կարգավորման շուրջը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո՛, Կրեմլը կարող է հավաստել այդ տեղեկատվությունը»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով զանգվածային լրատվամիջոցների հաղորդումները հուլիսի 1-ին պատրաստվող՝ Աստանայի ձեւաչափով նախագահների գագաթնաժովի մասին: Նրա խոսքով՝ միջոցառումը պլանավորված է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 14:00-ին, մամուլի համար բաց կլինեն երեք նախագահների ելույթները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: