«Ներկայացված փաստերն առավել, քան հիմնավոր են, և առավել, քան անբեկանելի. Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Հայրենիք» կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրեցին հաղորդում հանցագործության մասին, մասնավորապես՝ իշխանության յուրացման, պաշտոնական լիազորությունների անցում և սահմանադրական կարգի տապալում դեպքերի առթիվ:

Հանցագործության մասին հաղորդումը Դատախազություն ներկայացնելուց հետո ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե ակնկալում են, որ դատախազությունը ողջախոհություն կդրսևորի:

«Ներկայացված փաստերն առավել, քան հիմնավոր են, ներկայացված փաստերն առավել քան անբեկանելի են, և մենք ուզում ենք ակնկալել, որ իրավապահ համակարգը, տվյալ դեպքում՝ գլխավոր դատախազությունը, կառաջնորդվի բացառապես օրենքով և օրինականությամբ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե շարունակելու է ԱԺ-ում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության վերաբերյալ ունենալ իր մեծ վերապահումները, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռնպահ մնա ընթացակարգին հետևելուց:

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն էլ հավելեց, որ անցնող 1.5 տարիների ընթացքում տարբեր քաղաքական ուժեր իրենց քաղաքական գնահատականներն են տվել այն իրականությանը, «զավթողական վերաբերմունքին», որ կատարվում է Հայաստանում դատական իշխանության նկատմամբ:

«Քաղաքական գնահատականները տրվել են, բայց մեր տված քաղաքական գնահատականներն ունեն նաև իրավական արժեք և իրավական նկարագրություն, և շատ բնական է, որ քաղաքական գնահատականների տակ, ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի, նախատեսվում են պատժամիջոցներ, համապատասխան հանցանք»,- ասաց Լիլիթ Գալստյանը՝ նշելով, թե լիահույս են, որ դատախազությունն օբյեկտիվության ու իր լիազորությունների սահմաններում կտա անաչառ գնահատական:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս