Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության ռեկորդային թիվ

Մեկ օրում Սաուդյան Արաբիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ: Դեպքերի քանակը մեկ օրումավելացել է գրեթե 4 հազարով:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունիսի 29-ին «Թվիթեր»-ում հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարությունը:

«Մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3943 դեպք: Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է186 436-ի: Կորոնավիրուսի տարածումից ի վեր մահացել է 1599 մարդ: Մեկ օրում առողջացել է 2363 պացիենտ: Ընդհանուր առմամբ առողջացել է 128 հազար մարդ»,-ասվում է հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս