Կար ժամանակ, երբ պետությունը, եկեղեցին և ժողովուրդը բռունցք դարձած, անցյալը կարևորելով գնում էին ապագա․ Միքայել Մինասյանն անդրադարձել է 4 տարի առաջ այս օրը Հռոմի պապի Հայաստան կատարած այցին
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է 4 տարի առաջ Հռոմի պապի Հայաստան կատարած այցին:
«Կար ժամանակ, երբ պետությունը, եկեղեցին և ժողովուրդը բռունցք դարձած, անցյալը կարևորելով գնում էին ապագա։
Չորս տարի առաջ այս օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ծիծեռնակաբերդում աղոթում էր հայ ժողովրդի հիշողության համար, իսկ Գյումրիում և Երևանում՝ ժողովրդի ապագայի համար։
Շնորհակալ եմ Ձերդ սրբություն հայ ժողովրդի նկատմամբ Ձեր բացառիկ սիրո և Հայաստանի հանդեպ բարեկամության համար։
Միշտ կմնաք մեր աղոթքներում»:
Կար ժամանակ, երբ պետությունը, եկեղեցին և ժողովուրդը բռունցք դարձած, անցյալը կարևորելով գնում էին ապագա։ Չորս տարի առաջ այս օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ծիծեռնակաբերդում աղոթում էր հայ ժողովրդի հիշողության համար, իսկ Գյումրիում և Երևանում՝ ժողովրդի ապագայի համար։Շնորհակալ եմ Ձերդ սրբություն հայ ժողովրդի նկատմամբ Ձեր բացառիկ սիրո և Հայաստանի հանդեպ բարեկամության համար։ Միշտ կմնաք մեր աղոթքներում։
Gepostet von Mikayel Minasyan am Donnerstag, 25. Juni 2020