Բաժիններ՝

Մթերքներ, որոնք պետք չէ ուտել ինքնաթիռում

Փորձագետները նշել են այն մթերքները, որոնք պետք չէ ուտել ինքնաթիռում։ Այս մասին հաղորդում է Express-ը։

«Ռեստորաններում սնունդը մատուցվում է անմիջապես: Ավիացիոն արդյունաբերության մեջ այն պատրաստվում է սննդի ձեռնարկությունում, այնուհետև փաթեթավորվում է առանձին տարաներով և առաքվում օդանավակայաններ` ինքնաթիռ ուղարկվելու համար»,- նշել է բրիտանական ավիաընկերության սննդի անվտանգության մասնագետ Ժան Դիբըլը։

Շատ փորձագետներ խորհուրդ են տալիս ուղևորներին սնունդ գնել օդանավակայանի տերմինալում կամ սպասել մինչև ինքնաթիռը վայրէջք կկատարի:

Դիբըլը նշել է մի շարք մթերքներ, որոնք պետք չէ ուտել ինքնաթիռում․ կաթնամթերք, այդ թվում նաև յոգուրտ և պաղպաղակ, քանի որ դրանք շուտ են փչանում, երբ խախտվում են պահպանման կանոնները։ Պետք է հրաժարվել նաև մսային կերակուրներից, որոնք կարող են բազմաթիվ բակտերիաներ պարունակել առանց ջերմատաքացման։ Սառույցը ևս արգելվածների շարքում է: Վերջին փորձարկումները ցույց են տվել, որ յուրաքանչյուր ութերորդ օդանավում ջուրը բավականաչափ մաքուր չէ: Այն պարունակում է պաթոգեն մանրէներ, ինչը նշանակում է, որ ըմպելիքների համար սառույցն անվտանգ չէ: Մեկ այլ մթերք է բրինձը, որից պետք է հրաժարվել ինքնաթիռում։ Այն միջավայր է ստեղծում մանրէների համար և հաճախ թունավորման պատճառ դառնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս