Բաժիններ՝

Դավիդ Լուիսը և ևս 3 խաղացողներ երկարաձգել են պայմանագրերն «Արսենալի» հետ

Լոնդոնի «Արսենալը» երկարաձգել է պայմանագրերը Դավիդ Լուիսի, Պաբլո Մարիի, Սեդրիկ Սոարեշի և Դանի Սեբալյոսի հետ:

Նոր համաձայնագրերի մասին հաղորդվում են ակումբի պաշտոնական կայքում: Լուիսը մեկ տարով է երկարաձգել պայմանագիրը, Մարին և Սոարեշը ստորագրել են երկարաժամկետ պայմանագրեր, Սեբալյոսը կմնա ակումբում առնվազն մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը:

«Ես շատ ուրախ եմ, որ այս խաղացողները մնում են մեզ հետ: Դավիդ Լուիսը շատ կարևոր ֆուտբոլիստ է ակումբի համար: Այս մրցաշրջանում նա մասնակցեց խաղերի մեծամասնությանը և կարևոր էր թիմի համար: Նա շփվում է թիմի հետ դաշտում և դրա սահմաններից դուրս, և օգնում է բոլորին»,- ասել է «Արսենալի» տեխնիկական տնօրեն Էդուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս