Բաժիններ՝

«Ես նույնպես կցանկանայի իմանալ, թե ինչու չեմ խաղում»․ Խամես

«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խոսել է մադրիդյան ակումբում սահմանափակ խաղային պրակտիկայի մասին:

«Ինչո՞ւ չեմ խաղում: Լավ հարց, ես նույնպես կցանկանայի իմանալ: Երբ նվաճում եք տիտղոսներ այն խաղացողների հետ, որոնց վստահում եք, երբ կա առանցքային թիմ, դժվար է ինչ-որ բան փոխել:

Եվ երբ մարզիչը կանոնավոր խաղաժամանակ չի տալիս քեզ, դա դառնում է ավելի բարդ: Դժվար է մի քանի րոպեում ցույց տալ քո ունակությունները: Դու չես կարող անել այն ամենը, ինչ գիտես: Նրանք, ովքեր պտտվում են ֆուտբոլի աշխարհում, կհասկանան ինձ:

Նրանք շատ բան ասացին իմ մասին, բայց համարյա ամեն ինչ սուտ է: Ինձ զայրացնում է այն, որ կասկածի տակ է դրվում իմ պրոֆեսիոնալիզմը: Ես դրա հետ չեմ համակերպվի: Ես պրոֆեսիոնալ եմ, այդ իսկ պատճառով ես հասել եմ նրան, ինչին հասել եմ:

Մարդիկ, ովքեր ինձ մոտ են և աշխատել են ինձ հետ, գիտեն, թե ինչի մասին եմ խոսում: Ես ինքս աշխատում եմ այնպես, ինչպես ոչ ոք, շատ եմ մարզվում առօրյա կյանքում: Միշտ ուզում եմ կատարելագործվել:

Զիդանի հետ մենք երբեք խնդիր չենք ունեցել: Յուրաքանչյուր մարզիչ ունի իր նախասիրությունները: Մենք ունենք նորմալ աշխատանքային հարաբերություններ: Թիմում ես մեծ դեր չունեմ, բայց մարզվում եմ և սպասում եմ, որ հերթը հասնի ինձ:

Բայց ես մտածում եմ նաև ապագայի մասին: Ուր էլ գնամ, պետք է խաղամ ամենաբարձր մակարդակով: Ես չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում, բայց եթե նրանք ինձ ընտրեն, ես կընտրեմ մի ակումբ, որտեղ ես կկարողանամ ցույց տալ իմ ունակությունները և գիտակցել իմ ներուժը»,- ասել է Խամեսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս