Բաժիններ՝

«Ռոման» վերադառնում է շատ կարևոր խաղով

Մրցաշար-Ա սերիա, Իտալիա

Մարզադաշտ-«Օլիմպիկո», Հռոմ

Ժամ` 23։45

«Ռոման» պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար, բայց մրցավազքում մնալու համար «գայլերին» պետք է միայն հաղթանակ «Սամպդորիայի» նկատմամբ:

«Ռոմա»

«Ռոմայի» մրցաշրջանը հեռու է կատարյալ լինելուց։ Մրցաշրջանի անցած հատվածում Պաուլո Ֆոնսեկայի թիմը չկարողացավ լավ պայքարել մրցակիցների դեմ` քառյակում տեղի համար: Թեև «գայլերն» աղյուսակի հինգերորդ տեղում են, և չորրորդ «Ատալանտայից» հեռավորությունը վեց միավոր է, դժվար կլինի հզոր մրցակցին շրջանցելը:

Ընդմիջումից առաջ «Ռոմային» հաջողվեց անցկացնել երկու որակյալ հանդիպում՝ հաղթելով «Կալիարիին» (4:3) և «Լեչեին» (4:0), բայց այս կարճ շարքին նախորդում էին երեք պարտություններն անընդմեջ:

Նշենք նաև, որ Հենրիխ Մխիթարյանն ուներ որոշակի մկանային խնդիրներ, բայց պատրաստ կլինի այսօրվա խաղի համար։

«Սամպդորիա»

«Սամպդորիան» մրցաշրջանը թույլ է սկսել և մինչ այժմ էլ անցկացնում է առանց մեծ հաջողության, չնայած արժե խոստովանել, որ Կլաուդիո Ռանիերիի փորձը թիմին թույլ է տալիս ամբողջովին չփլուզվել: Այս պահին թիմը զբաղեցնում է աղյուսակի 16-րդ հորիզոնականը և ընդամենը մեկ միավոր է հեռու դուրս գալու գոտուց։

Վերջին տուրում «Սամպդորիան» արտագնա խաղում 1:2 հաշվով զիջեց «Ինտերին»՝ արդեն իսկ կրելով 14-րդ պարտությունը մրցաշրջանում:

Վիճակագրություն

Վերջին երեք խաղերից ոչ մեկում «Ռոման» չի զիջել «Սամպդորիային»` երկու հաղթանակ և ոչ-ոքի

Վերջին հինգ տնային խաղերում «Ռոման» չորս հաղթանակ է տարել «Սամպդորիայի» նկատմամբ

Վերջին երեք արտագնա խաղերում «Սամպդորիան» կրել է երկու պարտություն

«Ռոման» վեց միավորով զիջում է «Ատալանտային» և գործնականում զրկվել է սխալվելու իրավունքից։ 4-րդը լինելու համար հռոմեացիները պետք է հաղթեն բոլոր խաղերում։ Կարանտինից առաջ «գայլերը» սկսեցին աստիճանաբար ձևավորվել՝ անընդմեջ երկու հանդիպում հաղթելով, ամենայն հավանականությամբ, այսօր նրանք նույնպես ձգտելու են միայն հաղթանակի:

Հռոմեացիների համար դա չպետք է դժվար լինի` «Սամպդորիան» վատ է խաղում արտագնա խաղերում, և ընդհանուր առմամբ սարսափելի մարզավիճակում է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս