Բաժիններ՝

Միայն այլ երկրների հետ Ռուսաստանը կկարողանա պաշտպանել աշխարհը նոր սպառնալիքներից․ Պուտին

Միայն այլ երկրների հետ Ռուսաստանը կկարողանա պաշտպանել աշխարհը նոր սպառնալիքներից։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք ուրախ ենք ողջունել մեր ընկերներին, հյուրերին տարբեր երկրներից, ովքեր եկել են Մոսկվա՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են խաղաղությունը մոլորակի վրա: Մենք երբեք չենք մոռանա մեր դաշնակիցների ներդրումը Հաղթանակին»,- նշել է Պուտինը։

Նախագահի խոսքով՝ այս ճգնաժամային փուլերում ավելի սուր է զգացվում ամենամեծ արժեքը՝ մարդը, իր երազանքներով, ուրախություններով, հույսերով։

«Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է ամրապնդել բարեկամությունը, ժողովուրդների միջև վստահությունը և առավելագույնս բաց ենք երկխոսության և համագործակցության միջազգային օրակարգի արդիական խնդիրների մասով: Դրանց թվում է ընդհանուր անվտանգության հուսալի համակարգի ստեղծումը, որն արագորեն փոխվող աշխարհին անհրաժեշտ է: Միայն միասին մենք կարող ենք պաշտպանել աշխարհը նոր վտանգավոր վիրուսներից», – ասել է Պուտինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս