«Ռեալն» ուզում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը տեղափոխվի
«Ռեալը» ցանկանում է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» դեմ (առաջին խաղը՝ 1:2) տեղի կունենա չեզոք մարզադաշտում:
Ըստ The Athletic-ի լրագրող Դևիդ Օրնշտեյնի, «Ռեալը» պնդում է հանդիպումն անցկացնել ոչ թե Մանչեսթերում, այլ չեզոք մարզադաշտում: Ամենահավանական տարբերակը Լիսաբոնն է: «Ռեալը» չի ցանկանում խաղալ Անգլիայում, քանի որ անհանգստացած է երկրում առկա՝ կորոնավիրուսով ստեղծված իրավիճակից:
Հիմա այն մարդիկ, ովքեր այլ երկրներից Անգլիա են գնում, պետք է անցնեն 2-շաբաթյա կարանտինի։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «Ռեալի» և «Սիթիի» միջև կայացավ Մադրիդում ՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Շատ չանցած մրցաշարը դադարեցվեց:
ՈւԵՖԱ-ն նախկինում հայտարարել էր, որ Չեմպիոնների լիգան խաղը կավարտի «ութի եզրափակիչ» ձևաչափով: 1/4 եզրափակիչ փուլից սկսված բոլոր հանդիպումները կանցկացվեն Լիսաբոնում:
Սիրարփի Աղաբաբյան