Բաժիններ՝

Հայրենական մեծ պատերազմի վետերան Մեխակ Ավետիսյանը հաղթահարել է COVID-19- ը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հունիսի 23-ին դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված բուժառու Հայրենական մեծ պատերազմի վետերան, 99-ամյա Մեխակ Ավետիսյանը։

Նա բուժկենտրոն էր տեղափոխվել հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ, երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում:

«Չեմ ուզում հիշել, թող մնա անցյալում, շնորհակալություն բժիշկներին, երիտասարդ են, բայց լավ գործ են անում: Թող Հայաստանը ծաղկի ու դառնա բժշկական տուրիզմի երկիր, ասում եմ տուրիզմի, ոչ թե բիզնեսի»,- հրաժեշտ տալով բուժկենտրոնին՝ ասել է Մեխակ Ավետիսյանը:

Հայաստանում հունիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21 006 դեպք, որոնցից 10 144-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 364  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 98 117 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 372 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 126 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս