Բաժիններ՝

Բնակարանից ոսկեղեն են հափշտակել

Հունիսի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Տաշիրի բաժնում Տաշիր քաղաքի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ, օգտվելով իրենց տնից բացակայելու հանգամանքից, պատուհանով մտել են տուն, գողացել երեք ոսկյա մատանի ու թևնոց` պատճառելով մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս:

Իրավապահները մեկնել էին դեպքի վայր, ուսումնասիրել տան տարածքը: Ոսկեղենը ննջասենյակի պահարանից էին հափշտակել:
Գողության փաստով հարուցվեց քրեական գործ: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, և հաղորդումից ժամեր անց ոստիկանների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ գաղտնի հափշտակությունը բացահայտվեց:

Տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի նախկինում գողության համար դատապարտված, Ստեփանավանի Րաֆֆու փողոցի 35-ամյա մի բնակիչ:

Նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, կասկածվողը Տաշիրի Երևանյան փողոցից, իր «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Տաշիրի բաժին և ձերբակալվեց:

Հանգամանքները պարզվում են:
Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս