«Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում…»․ ՎՀ կարծիքը՝ ԱԺ–ում իրականացվող գործընթացների վերաբերյալ
Թեև Վենետիկի հանձնաժողովն իր խորհրդատվական կարծիքում հանդես է եկել քննադատությամբ առ այն, որ ԱԺ–ում քիչ անց քննարկվելիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի համապատասխանում իրենց խորհրդատվություններին, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ընդունել նախագիծը՝ խախտելով Սահմանադրության, «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքների կարգավորումներն ու պահանջները։
Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովն իր խորհրդատվական կարծիքում ընդգծել է․ «Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձաժողովի կարծիքում եղած առաջարկներին»։