Դատարանի հարակից այգուց բերման ենթարկեցին Գագիկ Ծառուկյանի 5-ից ավելի աջակիցների. News.am
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի հարակից այգուց ոստիկանները բերման են ենթարկել 5-ից ավելի քաղաքացու:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ նրանք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցներն են:
Դատարանում քիչ անց կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի կալանքի որոշումը:
Նշենք նաև, որ Շենգավիթի դատարանը այսօր ևս շրջափակված է ոստիկանական մեծաթիվ ուժերով, այստեղ են նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները: Գագիկ Ծառուկյանը դեռ չի ժամանել դատարան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: