«Նախկին ոստիկանապետը խնդիր ուներ ամեն գնով քծնել քաղաքական իշխանությանը և այդ քծնանքի շրջանակներում գնացել է այդ ստորացուցիչ ապօրինությանը». Նարեկ Մալյան
ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի ՀՀ ոստիկանություն, Ալեն Սիմոնյանին ուղեկցող ոստիկանության սպան ապօրինի է տրամադրվել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի կողմից: Քրեական ոստիկանության սպան որևէ գյոռմամիշ պաշտոնյայի ախռանիկ՝ դուռ բացող փակող չի կարող լինել: Դա կրկնում եմ՝ առաջին հերթին ապօրինի է, իսկ երկրորդ հերթին նվաստացուցիչ է քրեական ոստիկանության սպայի համար: Նախկին ոստիկանապետը խնդիր ուներ ամեն գնով քծնել քաղաքական իշխանությանը և այդ քծնանքի շրջանակներում գնացել է այդ ստորացուցիչ ապօրինությանը: Հուսով եմ՝ իրավիճակը մինչև օրվա վերջ կշտկվի, հակառակ դեպքում ավելի մանրամասն կանդրադառնամ այս թեմային:
Հարգանքով՝ Նարեկ Մալյան»: