Բաժիններ՝

7 ամսվա համար 40 միլիոն դրամ ՀՔԾ-ին՝ 7 նոր հաստիքի աշխատավարձի ու պարգևավճարի համար

Կառավարությունը Հատուկ քննչական ծառայությանը 2020 թվականի պահուստային ֆոնդից հատկացրել է 40 միլիոն դրամ։

Այս գումարի անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ, ըստ ՀՔԾ-ի ներկայացրած նախագծի, ծառայությունը համալրվել է ևս 7 նոր հաստիքով, ուստի  կազմը համալրած աշխատակիցներին համապատասխան աշխատավարձ ու պարգևավճար հատկացնելուն էլ կուղղվի տրամադրվող գումարը։

Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաստիքների առավելագույն թիվը սահմանված էր 96, սակայն 2020 թվականի ապրիլի 30-ի վարչապետի որոշմամբ փոփոխություն էր կատարվել «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» կառավարության որոշման մեջ և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների թիվն ավելացել էր ևս 7 հաստիքով։

2020 թվականի պետական բյուջեից հատկացված 40 միլիոն 400 հազար դրամը կբաշխվի հետևյալ կերպ՝

«Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով՝ 33,563.2 հազ. դրամ

«Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով՝ 6,102.4 հազ. դրամ

«Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով՝ 735.0 հազ. դրամ:

Նշենք, որ 40 միլիոն դրամը հատկացվում է 7 ամսվա համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս