Էդմոն Մարուքյանը, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը պատրաստվում են հայցեր ներկայացնել դատարան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը պատրաստվում են հայցեր ներկայացնել դատարան: Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Առաջին լրատվականի կողմից տարածած սուտ լուրերի կապակցությամբ ես, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը պատրաստվում ենք հայցեր ներկայացնել դատարան՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատասխանատվության միջոց կիրառելու պահանջներով»։