ՊԲ-ում անցկացվել է ծառայողական խորհդակցություն
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, հունիսի 20-ին անց է կացվել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2020 թվականի ձմեռային զորակոչի արդյունքներին ու ամառային զորակոչի խնդիրներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Ծառայողական խորհրդակցությանը մասնակցում էին ռազմական խորհրդի անդամները, ՊԲ-ի համապատասխան ոլորտների պատասխանատուներն ու զինվորական կոմիսարները:
Ըստ այդմ, անդրադարձ է կատարվել համապետական նշանակության միջոցառման ժամանակ արձանագրված դրական զարգացումներին ու տեղ գտած բացթողումներին, քննարկվել է կազմակերպչական բնույթի հարցերի լայն շրջանակ, ներկայացվել են զեկույցներ՝ կատարված նախապատրաստական աշխատանքների, առաջիկա զորակոչի ընթացքում, զորամասերում իրականացվելիք հակահամաճարակային համալիր գործընթացների վերաբերյալ:
ՊԲ-ի հրամանատարը ընդհանրացնելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան պաշտոնատար անձանց տվել է ցուցումներ ու հանձնարարականներ: