 
                        Մեսսին կկնքի 1+1 ձևաչափով պայմանագիր
 
                                    «Բարսելոնան» առաջիկայում կհամաձայնեցնի նոր պայմանագրի բոլոր մանրամասները թիմի ավագ Լիոնել Մեսսիի հետ:
Համաձայնագիրը կհաշվարկվի մինչև 2023 թվականը, բայց այն կստորագրվի՝ համաձայն 1 + 1 սխեմայի:
Արգենտինացու՝ կատալոնացիների հետ ներկայիս պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2021 թվականի ամառ: Նոր պայմանագրի լրանալուց մեկ տարի առաջ 32-ամյա հարձակվողը կորոշի իր ապագան:
«Բարսելոնայի» հետ Մեսսիի պայմանագրերը միշտ ունեն մի դրույթ, որն ուժի մեջ է մինչև հունիսի 10-ը, ըստ որի՝ նա կարող է լքել թիմը յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին:
Մեսսին «Բարսելոնայի» ակադեմիային միացավ 2000 թվականից, և նա առաջին թիմի կազմում խաղում է 2003 թվականից:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        