 
                        Փախստականի կարգավիճակ ունեցող անձը ՄԻՊ աջակցությամբ վերականգնել է ծննդյան վկայականը
 
                                    Փախստականի կարգավիճակ ունեցող քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին ծննդյան վկայականը վերականգնելուն աջակցելու հարցում: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Նա տեղեկացրել է, որ դիմել է ՔԿԱԳ Կենտրոնի տարածքային բաժին՝ ծննդյան վկայականը վերականգնելու համար, սակայն տեղեկացվել է, որ փաստաթղթերի անբավարարության պատճառով դիմումը կմերժվի:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալութունն իրականացրել են խնդրի համատեղ քննարկում: Համագործակցության արդյունքում քաղաքացուն տրամադրվել է ծննդյան վկայականը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        