Սննդաբանը պատմել է՝ ինչպես մեկ շաբաթում ազատվել քաղցրավենիքի պահանջից
Շվեդ սննդաբան Ֆրեդերիկ Պաուլուն պատմել է, թե ինչպես կարելի է ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ազատվել քաղցրավենիքից կախվածությունից: Կպահանջվի համառություն և մի քանի կանոն, գրում է Expressen-ը:
«Գլխավորը սկզբնական շրջանում դիմակայելն է, որից հետո ավելի հեշտ կլինի հաղթահարել քաղցր բան ուտելու ցանկությունը»,- ասաց Պաուլուն:
Սննդաբանը խորհուրդ է տալիս դադարել ուտել մթերքներ, որոնք շաքար են պարունակում: Դրանք են, օրինակ՝ եգիպտացորենի քաղցր փաթիլները, գազավորված ըմպելիքները և աղանդերները:
«Պետք է ամբողջությամբ հրաժարվել շաքարից և ուտել միայն դանդաղ ածխաջրեր: Զգայուն մարդիկ սկզբում նույնիսկ պետք է հրաժարվեն թարմ մրգերից և հատապտուղներից: Մի քանի շաբաթ անց կարելի է դրանք կրկին ուտել»,- շեշտել է մասնագետը:
Շաքարային կախվածությունից ազատվելու համար Պաուլուն խորհուրդ է տվել ավելի շատ տեղաշարժվել, խուսափել սթրեսից, շատ ջուր խմել, բավարար քնել և խուսափել վերամշակված կերակուրներից:
Սննդաբանը խորհուրդ է տվել գտնել հաճույքի նոր աղբյուրներ:
«Օրինակ՝ արոմատիկ լոգանք ընդունեք, լսեք երաժշտություն կամ ֆիլմեր դիտեք: Այսինքն՝ արեք այն, ինչ ձեզ հաճույք է պատճառում՝ առանց շաքարի»,- ամփոփել է փորձագետը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը