Բաժիններ՝

Թուրքիայի տարածքների 80 տոկոսը ենթակա է անապատացման ռիսկի

Թուրքիայի տարածքների 80 տոկոսը ենթակա է անապատացման վտանգի։ Այս մասին հայտարարել է հողի էրոզիայի դեմ պայքարի, կանաչապատման և բնապահպանության խնդիրներով զբաղվող թուրքական «TEMA» հիմնադրամի նախագահ Դենիզ Աթաչը։

Նրա խոսքով՝ Թուրքիայում արոտավայրերի, դաշտերի ու անտառների մեծ մասում էրոզիա է նկատվում։ Աթաչը նշել է, որ Թուրքիայի տարածքի 53 տոկոսը գտնվում է անապատացման տեսանկյունից միջին ռիսկային գոտում, իսկ 26 տոկոսը՝ բարձր ռիսկային գոտում։ Ըստ մասնագետի կանխատեսման՝ ոչ հեռու ապագայում միջին ռիսկայնության գոտում գտնվող հողատարածքներում ևս կարող է ավելի մեծանալ անապատացման ռիսկը։

Վերջին 16 տարվա ընթացքում Թուրքիայում շուրջ 3-5 մլն հեկտար գյուղատնտեսական նշանակության տարածք է ամայացել․ այդ տարածքը տրամադրվել է ոչ գյուղատնտեսական ոլորտներին և էկոլոգիական տեսակետից անապատացել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս