«Հայկական քաղաքականության հինգ ոսկե կանոնները»․ Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայկական քաղաքականության հինգ ոսկե կանոնները

1. Երջանիկ կառավարում է նա, ով երևույթների մեջ կա՛պն է հասկանում:

2. Քո անձնական շահերը երբեք մի՛ փորձիր վերաձևակերպել որպես պետական շահ, դա արագ բացահայտվում է:

3. Քանի դեռ քեզ հավատացողներ և վստահողներ կան, երբեք մի՛ ստիր:

4. Երկարաժամկետում հաղթում են միայն սկզբունքային գործիչները. մյուսներն ընդամենը կարճաժամկետ միջոց են:

5. Եվ առհասարակ՝ քաղաքականության մեջ ոչինչ չի՛ մոռացվում, և ոչ ոք չի՛ մոռացվում»:

Տեսանյութեր

Լրահոս