Պլանավորում եմ միջնորդել ԲԴԽ-ին որպես վկա հրավիրել Սասուն Խաչատրյանին․ Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ հունիսի 18-ին, ժամը 14։00-ին ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը սկսելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը:

«Հիշեցնեմ, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռ.Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Նիստի ընթացքում պլանավորում եմ միջնորդել ԲԴԽ-ին որպես վկա հրավիրել Ս.Խաչատրյանին՝ մի շարք էական հանգամանքների շուրջ ցուցմունք տալու համար: Համոզված եմ, որ միջնորդության վերաբերյալ ԲԴԽ որոշումը կլինի առաջին նախանշանը, թե արդյոք ԲԴԽ-ն կկարողանա հանդես գալ այս գործով որպես անկախ մարմին՝ դատարան, թե կենթարկվի գործադիր իշխանության ճնշման: Պարոն Ս.Խաչատրյանին իմ ուղղվելիք հարցերը չեն լինելու հաճելի, միևնույն ժամանակ գտնվելու են բացառապես իրավական հարթության մեջ»,– գրում է նա:

Հունիսի 18-ին, ժամը 14-00-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը սկսելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր…

Gepostet von Tigran Atanesyan am Dienstag, 16. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս