Բաժիններ՝

Թրամփը պատրաստվում է բարեփոխումներ կատարել ոստիկանության համակարգում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոստիկանության համակարգում բարեփոխման հրամանագիր կստորագրի: «Deutsche Welle»–ն տեղեկացնում է, որ նախագահ Թրամփն այս մասին տեղեկացրել է հունիսի 15-ին Սպիտակ տանը հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ:

«Համապարփակ ծրագրի նպատակն այն է, որ մենք ցանկանում ենք հասնել օրենքին և կարգին և ուզում ենք, որ դա կատարվի արդար և անվտանգ»,-ասել է նա՝ չմանրամասնելով բարեփոխումների կոնկրետ գործողությունները: AFP-ի տվյալներով, ամենայն հավանականությամբ խոսքը ոստիկանության կողմից ուժի կիրառման պայմանների վերաբերյալ է:

ԱՄՆ-ում բողոքի ցույցերը սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Ֆլոյդը մահացել էր, քանի որ ոստիկանն ավելի քան 8 րոպե ծնկով սեղմած էր պահել նրա պարանոցը: ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմի Քարթերը, Ջորջ Բուշ-կրտսերը, Բիլ Քլինթոնը և Բարաք Օբաման դատապարտել են տեղի ունեցածը, իսկ ԱՄՆ-ում ձևավորված բողոքի ցույցերը թիրախավորել են ռասայական խտրականության խնդիրը: Բողոքի ցույցերը տարածվել են նաև այլ երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս