Վաղը Գլխավոր դատախազը կդիմի ԱԺ–ին՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով

168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով, այսօր արդեն Ազգային ժողով է մուտքագրվել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը:

Մեր տեղեկություններով, վաղը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կմտնի ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով։

Ներկայացվել է երկու միջնորդություն՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Ըստ միջնորդության՝ Ծառուկյանի դեմ ցուցմունք է տվել երեք անձ՝ մեկը ոմն Կիրակոսյան, ով ստացել է 800.000 դրամ կաշառք, մյուսը՝ ոմն Մուրադյան, որը ստացել է 570.000 դրամ կաշառք, ցուցմունք է տվել նաև ոմն Անդրանիկյան, ով նշել է որ, ստացել է 320.000 ՀՀ դրամ կաշառք։ Բոլորը վերաբերվում են 2017 թվականի ԱԺ ընտրություններին։ Ըստ դատախազի միջնորդության, Գեղարքունիքի մարզի ընտրողներին 17194 քվեի համար տրամադրվել է 171.940.000 ՀՀ դրամ։

Տեսանյութեր

Լրահոս