Գլխավոր մարզիչը սեմինար անցկացրեց «Ուրարտուի» ակադեմիայի մարզչական անձնակազմի հետ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հանդիպում-սեմինար անցկացրեց «Ուրարտուի» ակադեմիայի մարզչական անձնակազմի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Սեմինարն անցկացվեց երկու օր, իսկ մասնակիցների քանակն անվտանգության նկատառումներից ելնելով չէր գերազանցումը 15-ը։
Սեմինարն անցկացվում էր հարցուպատասխանի ձևաչափով։ Ակադեմիայի մարզիչներն իրենց հուզող հարցերն առաջ քաշեցին ու քննարկեցին գլխավոր մարզչի հետ։