Իրանի արտգործնախարարը Թուրքիայում է

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Թուրքիայում է։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։ Նախօրեին Թուրքիայի արտգործնախարարությունից կատարված հայտարարությամբ հաղորդվել էր, որ Իրանի ԱԳ նախարարի այցը կկայանա հունիսի 14-15-ին։

«Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, նախատեսվում է նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ տեսակետների փոխանակում», – ասված էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Այսօր՝ հունիսի 15-ի կեսօրին, Մուհամմադ Ջավադ Զարիֆը Ստամբուլում հանդիպում կունենա իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս կկազմակերպվի։

Տեսանյութեր

Լրահոս