«ԼՀ պատգամավոր Կարեն Սիմոնյանի հետ եղանք Կենտրոնի բաժնում, որտեղ պահվում են 24 հոգի». Աննա Կոստանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատագամավոր Աննա Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Քիչ առաջ մամուլում տարածվեց, որ Նալբանդյան փողոցից զանգվածային բերման ենթարկվածներ կան։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ մի քանի խմբի ենք բաժանվել և շարժվում ենք ոստիկանական բաժիններ։
Այս պահին ԼՀ պատգամավոր Կարեն Սիմոնյանի եղանք Կենտրոնի բաժնում, որտեղ պահվում են 24 հոգի։ Հերթով բոլորին այցելեցինք, կարծում եմ առերևույթ դժգոհություններ չկային, ոստիկաններն իրականացնում են օրենքով սահմանված իրենց գործառույթները, և ժամանակը լրանալուն պես բոլոր բերման ենթարկվածները Բաթ կթողնվեն։ Միայն մեկ կին դժգոհեց, որ բերման ենթարկելիս իր հանդեպ բիրտ ուժ է կիրառվել։ Տիկնոջ տվյալները գրանցել և փոխանցել եմ փաստաբանների, ովքեր կզբաղվեն այս դեպքով։
Շարժվեցինք դեպի Էրեբունի բաժանմունք»։
Քիչ առաջ, մամուլում տարածվեց, որ Նալբանդյան փողոցից զանգվածային բերման ենթարկվածներ կան։ Լուսավոր Հայաստան խմբակցության…
Gepostet von Anna Kostanyan am Sonntag, 14. Juni 2020