Բաժիններ՝

«Որսորդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է հակատանկային արկ

Երևանի Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, զինամթերք է հայտնաբերվել։

Տեղեկությունն ստացել են հունիսի 12-ին՝ ժամը 21:26-ին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: Պարզվել է, որ «Որսորդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 120 մմ հակատանկային արկ է, որը սակրավորների կողմից տեղափոխվել է Մարշալ Հ. Բաղրամյանի անվան զորավարժարան՝ հետագա ոչնչացման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս