Արցախի ուղղությամբ Ադրբեջանը մեկ շաբաթում արձակել է 900 կրակոց
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/banak2.jpg)
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հունիսի 7-13-ը հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ ուժերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են հստակորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները: