Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածներից ամենաերիտասարդը եղել է 65, ամենամեծը՝ 69 տարեկան

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության պատճառով մահացել է 6 քաղաքացի, որոնցից ամենաերիտասարդը 65 տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 69 տարեկան։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Մահացած պացիենտները եղել են 65, 66, 67 տարեկան տղամարդիկ և երեք 69 տարեկան կանայք։ Բացի 69 տարեկան կանանցից մեկից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- նշում են նախարարությունից։

Տեսանյութեր

Լրահոս