«Չփորձե՜ս քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին»․ Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Երկրի կառավարումը տապալած ամբարտավանը կրկին մեղքը ժողովրդի վրա գցելով՝ անցել է մարդկանց վիրավորելուն,- հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել և ձեռք է բերել պետականություն ու ազատություն, որը դու հիմա մսխում ու սակարկում ես: Չփորձե՜ս քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին»,-թվիթերյան իր էջում գրել է Ա.Վանեցյանը: