«Առավոտյան ուղիղ եթերում վարչապետն ազդարարեց համավարակը սանձելու հերթական ձախողման մասին և փորձեց մեղքը գցել «ժողովրդի» վրա»․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Առավոտյան լայվում վարչապետն ազդարարեց համավարակը սանձելու գործում գրանցված հերթական ձախողման մասին և հերթական անգամ փորձեց մեղքը գցել «ժողովրդի» վրա՝ դրա համար ներկայացնելով մի «հետաքրքիր», բայց, իմ կարծիքով, հիմնազուրկ տեսություն։
Ինձ թվում է՝ իշխանության վերին էշելոններում գաղափար չունեն, թե առհասարակ ինչու են մարդիկ ենթարկվում կամ ինչու չեն ենթարկվում պետության սահմանած արգելքներին։
Օրեր առաջ մի հարցում էի նախաձեռնել այս խնդրի կապակցությամբ (հղումը՝ ստորև) և խոստացել էի արդյունքներն ամփոփել դասախոսությամբ։ Արդ, վաղն այս էջով հանդես կգամ «Ինչու են մարդիկ ենթարկվում կամ չեն ենթարկվում պետության սահմանած արգելքներին» թեմայով։
Ժամը կգրեմ լրացուցիչ»։
Առավոտյան լայվում վարչապետն ազդարարեց համավարակը սանձելու գործում գրանցված հերթական ձախողման մասին և հերթական անգամ…
Gepostet von Ruben Melikyan am Freitag, 12. Juni 2020