Ուշադրությո՛ւն, խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ԱԺ հրավիրած հատուկ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե մտածում է՝ ինչպես օգտագործել իր ելույթի եզրափակիչ 10 րոպեն, որպեսզի այն իսկապես լինի օգտակար:
«Ձեր թույլտվությամբ՝ ես հիմա որևէ հարցի չանդրադառնամ, դրանց կանդրադառնամ հընթացս, մանավանդ որ, այդ հաղորդակցության հնարավորությունն ունեմ: Հիմա ուզում եմ 10 րոպեի ընթացքում անել մեկ հայտարարություն, ինչն այս օրերին ՀՀ կառավարության անունից հնչում է ամեն օր: Եվ այսպես՝ ուշադրություն, խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- հայտարարեց վարչապետը և ավելի քան 6 անգամ, այսինքն՝ այնքան, ինչքան հնարավոր էր 10 րոպեի ընթացքում կրկնել նույն կոչը՝ դիմեց բնակչությանը. պահպանել սահմանված կանոնները՝ դիմակ կրել, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում