Բաժիններ՝

Կխաղա՞ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում

Սպորտի արբիտրաժային դատարանը (CAS) ավարտել է քննարկումները՝ «Մանչեսթեր Սիթիին» ՈՒԵՖԱ-ի եվրոպական մրցումներից բացառելու վերաբերյալ:

Լսումներից հետո, որ տեղի են ունեցել հունիսի 8-ին, բոլոր կողմերն արտահայտեցին իրենց դիրքորոշումը:

Բողոքարկման որոշումը կորոշվի հուլիսի առաջին կեսին, ճշգրիտ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն երկու տարի արգելել է «Մանչեսթեր Սիթիին» եվրոպական մրցաշարերին մասնակցել, իսկ ակումբին 30 միլիոն եվրո տուգանք է նշանակել՝ ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար:

«Մանչեսթեր Սիթին» չի հավատում, որ ՈՒԵՖԱ-ն ազնիվ և անկողմնակալ էր իրենց գործի քննության ընթացքում: Սա ակնհայտ է նույնիսկ նրանց հայտարարությունից:

Հետևաբար, մանչեսթերյան ակումբը ՈՒԵՖԱ-ի կողմից կփնտրի ցանկացած բացթողում, ցանկացած խախտում և կքննարկի յուրաքանչյուր սխալ: Այս խախտումներից մեկը կարող է լինել այն, որ որոշ անգլիական պարբերականներ մինչև որոշումը արդեն հրապարակել էին որոշման մասին տեղեկատվությունը։

Արգելքից խուսափելու երկրորդ ճանապարհը ՊՍԺ-ի՝ նման դեպքին անդրադառնալն է: Այնտեղ հանձնաժողովն ուսումնասիրել է փարիզյան ակումբի եկամուտը, որը ստացվել է Քաթարի հովանավորների հետ գովազդային պայմանագրերից: Կար երկու վարկած՝ ակումբը պնդում էր գնահատել այդ պայմանագրերը 100 միլիոն եվրոյով, իսկ ֆրանսիական անկախ կազմակերպությունը՝ Octagon-ն, 5 միլիոնով:

Անհայտ պատճառներով՝ հանձնաժողովի ղեկավար Իվ Լետերմը (նա նաև ղեկավարում էր «Սիթիի» գործը), ընդունեց ակումբի գնահատականը՝ անտեսելով անկախ ուսումնասիրության տվյալները: Սա ՊՍԺ-ին թույլ տվեց տեղավորվել ֆինանսական արդար խաղի կանոնների շրջանակներում: «Սիթին» այս նախադեպը հստակ օգտագործում է իր բողոքարկման մեջ:

Հետաքննության սկզբից «Մանչեսթեր Սիթին» ուշադիր հետևում է մյուս բարձրակարգ ակումբների բոլոր ֆինանսական գործունեություններին: Դրա վրա կկառուցվի ևս մեկ պաշտպանական գիծ. տրվելու են այլ ակումբների օրինակներ՝ ապացուցելով, որ «Սիթին» չի անում այնպիսի բաներ, որոնք ուրիշները չեն անում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս