Մեծ Բրիտանիայի վարչապետը հանել է «սեքսի արգելքը»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է «սեքսի արգելքը» հանելու մասին՝ սահմանափակում, որն արգելում էր սեքսը տարբեր տներում բնակվող մարդկանց միջև: Արգելքը ներմուծվել էր երկրում կարանտինի ժամանակ՝ կորոնավիրուսային վարակի բռնկման պատճառով, գրում է Daily Mail-ը:
Բրիտանիայում հունիսի 13-ին չեղյալ կհայտարարվի կանոնը, որն արգելում էր ցանկացած հասարակական վայրում տարբեր տներից երկու կամ ավելի անձանց հավաքույթը:
Բոլոր բրիտանացիները պետք է պահեին կանոնը, բացի պրոֆեսիոնալ մարզիկներից, աշխատողներից, ծնողներից առանձնացված երեխաներից և ընտանիքի անդամներից՝ թաղման արարողության ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը