«Չախազանց մտահոգիչ է իրավիճակը «մարտի դաշտում», «հրամանատարը» սպիտակ դրոշ պարզած առաջ է գնում…». Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի՞թե չափազանց վտանգավոր չէ, երբ պատերազմի ժամանակ հրամանատարը խելակորույս վիճակում տրվում է վախերին: Դասալիքից հրամանատար ինքնահռչակվածը, ով աջ ու ձախ սպառնում է «զինվորներին», ընդամենը հօգուտ հակառակորդի խաղաքարտեր խառնող է:

Իսկ առողջ տրամաբանողները ի՞նչ անուն են տալիս այդպիսիններին:

Իսկապես չախազանց մտահոգիչ է իրավիճակը «մարտի դաշտում», «հրամանատարը» սպիտակ դրոշ պարզած առաջ է գնում…

«Գլխավոր շտաբը» դասալիքներից ու ինքնակոչ հրամանատարներից ազատելու ժամանա´կն է»:

Տեսանյութեր

Լրահոս